Կանադայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին հարգել միջազգային իրավունքը
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իսրայելին հարգել միջազգային իրավունքը Իրանի հետ հակամարտության հարցում և ընդգծել է արագ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ «Մեզ նախապես չեն տեղեկացրել, մեզ չեն խնդրել մասնակցել», - ասել է Քարնին Ավստրալիա կատարած ուղևորության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին։ «Երևում է, որ այս գործողությունները հակասում են միջազգային իրավունքին»։
«Կանադան վերահաստատում է, որ միջազգային իրավունքը պարտադիր է պատերազմող բոլոր կողմերի համար։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին, հարգել միջազգային ներգրավվածության կանոնները»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։ Նա ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը, Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելով, չեն համագործակցել ՄԱԿ-ի կամ չեն խորհրդակցել դաշնակիցների հետ։
Քարնին կողմերին արագ դեէսկալացիայի կոչ է արել և հայտարարել, որ Օտտավան «պատրաստ է օգնել այդ նպատակին հասնելու գործում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը