Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ
ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Իրանը։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Թեհրանում ամենաուժեղ հարվածները հասցվել են զենք և բալիստիկ հրթիռներ արտադրող օբյեկտներին։ Հարձակման են ենթարկվել Իրանի ռազմական և ներքին անվտանգության մի շարք հրամանատարական կենտրոններ։
Սպահանում ոչնչացվել են տասնյակ իրանական հրթիռային կայանքներ և զինամթերքի պահեստներ։ Ղոմում թիրախավորվել է Բանիմացների խորհրդի շենքը, որտեղ հոգևորականները հավաքվում են Իրանի նոր Գերագույն առաջնորդին ընտրելու համար։ Զոհեր չեն եղել, քանի որ մարդիկ նախապես տարհանվել էին։
ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարել են, որ հարձակումներն անդառնալի վնաս են հասցրել Իրանի զինված ուժերին և նրա ամբողջ ռազմական ենթակառուցվածքին։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանն այլևս չունի ռազմաօդային, ռազմածովային և ՀՕՊ ուժեր: Իրանի օդային տարածքը ներկայումս վերահսկում են ամերիկյան և իսրայելական ուժերը։
Իր հերթին, իրանական բանակը պատասխանել է՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելով Իսրայելի և Պարսից ծոցի այլ երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ։ Իրանական կողմը հավաստիացնում է, որ իր ռազմական ներուժն այնպիսի մակարդակի վրա է, որ թշնամին առաջիկա օրերին ստիպված կլինի դադարեցնել պատերազմը։
Թեհրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքի բոլոր տնտեսական կենտրոններին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն իրենց գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Իսլամական հանրապետությունը պատերազմին աջակցող եվրոպական երկրներին ևս զգուշացրել լուրջ հետևանքների մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը