Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Լիբանանի 16 գյուղերի և քաղաքների ուղղությամբ
Իսրայելական զինուժը «հրատապ նախազգուշացում» է տարածել Լիբանանի հարավում գտնվող 16 քաղաքների և գյուղերի բնակիչների համար՝ հայտնելով այդ բնակավայրերին հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է CBS։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք անհապաղ լքել իրենց տները և գտնվել այդ գյուղերից ու քաղաքներից առնվազն 1000 մետր հեռավորության վրա», - նշված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել է հարավային Լիբանան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան