Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի
Կանադան զղջումով է աջակցում Իրանին հասցվող հարվածներին: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: Նրա խոսքով՝ երկիրն աջակցում է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, քանի որ դրանք ի հայտ են բերում միջազգային կարգի ձախողումը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Մենք այս դիրքորոշումն ընդունում ենք զղջումով, քանի որ ներկայիս հակամարտությունը միջազգային կարգի ձախողման ևս մեկ օրինակ է»,- Ավստրալիա կատարած այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քարնին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշումը կայացրել են առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։
Իրանին հասցվող հարվածներին աջակցելը Քարնին բացատրել է Իրանի իշխանությունների գործողությունների հետ անհամաձայնությամբ՝ կապված միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցության հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը