ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների դեպքում սահմանվել են միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026 թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միությունը։
Ըստ այդմ, սահմանվել են հետևյալ առավելագույն սահմանաչափերը.
Հայկական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։
Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։
Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից