Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի սահմանի երկայնքին գտնվող որոշ դիրքերից
Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի հետ սահմանին գտնվող իր մի շարք առաջադեմ դիրքերից դեպի տեղակայման այլ կետեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործողություններ է սկսել իրականացնել Լիբանանի ներսում՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավային Քֆարմելքի, Կաակայաթ ալ-Ջիսր, Զրարիա և այլ բնակավայրերը։ Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները զինված ուժերին լիազորել են առաջ շարժվել և լրացուցիչ տարածքներ հսկողության տակ առնել. այդ քայլի նպատակն է կանխել հարավային Լիբանանից իսրայելական համայնքների վրա «ուղիղ կրակը»։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը