Իրանական կողմի հետ երկրորդ հանդիպումից հետո լիովին պարզ էր, որ համաձայնության հասնելն անհնար է․ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ Իրանի հետ փետրվարի վերջին կայացած բանակցությունների երրորդ փուլի ավարտին պարզ էր դարձել, որ համաձայնագրի հասնելն անհնար է։ «Լիովին պարզ էր, որ դա անհնար է լինելու, հավանաբար դեռ երկրորդ հանդիպման ավարտին, բայց հետո մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը՝ վերջին փորձը կատարելու»,- ասել է նա Fox News-ի եթերում մարտի 2-ին։
Ուիթքոֆը խոսել է իրանական պատվիրակության հետ մի շարք հանդիպումներից, որոնք նա ունեցել է Ժնևում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու փորձի շրջանակներում:
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը իրանցիներին առաջարկել է ուրանի հարստացման գործընթացում տասը տարվա ընդմիջում՝ ԱՄՆ-ի կողմից իրանական էներգիայի գնման դիմաց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան