Ֆուտբոլում կարևոր են գոլերը, ոչ թե հնարավորությունները
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում «Խետաֆեից» կրած պարտությունից (0-1) հետո մեկնաբանել է հանդիպման ելքն ու խոսել պատասխանատվության մասին։
«Կարծում եմ՝ մենք մրցակցից ավելի շատ գոլային պահեր ունեինք, սակայն ֆուտբոլում կարևոր են գոլերը, ոչ թե հնարավորությունները։ Մրցակիցը մեզ ոչնչով չզարմացրեց. նրանք խաղացին ճիշտ այնպես, ինչպես և ակնկալվում էր»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Ինչպես փոխանցում է հեղինակավոր Marca պարբերականը, Արբելոան անհաջողության ողջ մեղքը վերցրել է իր վրա. «Մեղավորը ես եմ, սա միայն իմ սխալն է։ Տղաների այսօրվա նվիրվածությունից հետո ես չեմ պատրաստվում մեղադրել ֆուտբոլիստներին։ Մենք խաղը բարելավելու մեծ ներուժ ունենք, բայց գլխավոր պատասխանատվությունն ընկած է ինձ վրա»։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 60 միավորով։ «Բարսելոնան» առաջատարն է 64 միավորով, իսկ «Խետաֆեն» 32 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից