Սթարմերը միջազգային իրավունքի տեսանկյունից բավարար հիմնավորումներ չի տեսել Իրանին հարվածելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը «չի ցանկացել օգնել» Իրանի դեմ հարվածների հարցում։ «Երբեք չէի մտածի, որ կբախվեմ Մեծ Բրիտանիայի նման մոտեցմանը, - «Sun» պարբերականի լրագրողներին հեռախոսով ասել է Սպիտակ տան ղեկավարը։ - Շատ տխուր է տեսնել, որ հարաբերություններն ակնհայտորեն այլևս այն չեն, ինչ նախկինում էին», - հավելել է նա։
Ավելի վաղ Սթարմերը խորհրդարանում հայտարարել էր, որ իր կառավարությունը «չի հավատում օդային հարվածների միջոցով ռեժիմի փոփոխության հնարավորությանը»։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն ի սկզբանե ԱՄՆ-ին թույլ չէին տվել օգտագործել իրենց բազաները Իրանի դեմ հարձակումների համար, սակայն ավելի ուշ հավանական էին համար Իրանի ռազմական օբյեկտներին հասցվող «պաշտպանական» հարվածներում դրանց մասնակցությունը։
Ըստ մամուլի տվյալների՝ Սթարմերը միջազգային իրավունքի տեսանկյունից բավարար հիմնավորումներ չի տեսել Իրանին հարվածելու համար։
Sun-ին տված հարցազրույցում Թրամփը նաև գովաբանել է Ֆրանսիայի դիրքորոշումը։ «Ֆրանսիան հիանալի է պահել իրեն։ Բոլորը հիանալի էին։ Բայց Մեծ Բրիտանիան շատ էր տարբերվում մյուսներից», - ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան