ԱՄՆ-ն փակել է Քուվեյթում իր դեսպանատունը
ԱՄՆ-ն փակել է Քուվեյթում իր դեսպանատունը: «Տարածաշրջանում պահպանվող լարվածության պատճառով Քուվեյթում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի մինչև հետագա ծանուցումը։ Չեղարկվել են բոլոր պլանային և հրատապ հյուպատոսական հանդիպումները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը