Կատարը հայտարարել է, որ Իրանն ավելի քան 100 հրթիռ է արձակել դեպի իր տարածք
Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված հակամարտության սկզբից ի վեր Իրանը Կատարի ուղղությամբ արձակել է 3 թևավոր և 101 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA):
«Նախարարությունը հաստատել է երկու Սու-24 կործանիչի, երեք թևավոր հրթիռի, 101 բալիստիկ հրթիռից 98-ի և 39 անօդաչու թռչող սարքից 24-ի հաջող կալանումը», - նշվում է հրապարակման մեջ։ Նախարարությունը շեշտել է, որ Կատարի զինված ուժերն ունեն լիարժեք կարողություններ և ռեսուրսներ՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վճռականորեն արձագանքելու ցանկացած արտաքին սպառնալիքի։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան