Ռեալը Բեռնաբեուում պարտվեց Խետաֆեին
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեուում» նվազագույն հաշվով զիջեց նույն քաղաքը ներկայացնող «Խետաֆեին» (0-1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 39-րդ րոպեին հուժկու հարվածով խփեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Մարտին Սատրիանոն։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում «սերուցքայինները» մի քանի իրական պահ ունեցան, սակայն նպաստավոր դիրքերից չկարողացան դիպուկ հարվածել Դին Հաուսենը և Դանի Կարվախալը։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ֆրանկո Մաստանտուոնոն՝ մրցավարին վիրավորելու համար, ապա երկու րոպե անց երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտը լքեց նաև հյուրերի ֆուտբոլիստ Ադրիան Լիսոն։
Նշենք, որ «Խետաֆեն» 2008 թվականից ի վեր տարավ իր առաջին հաղթանակը «Բեռնաբեու» մարզադաշտում։
Այս հաղթանակից հետո «Խետաֆեն» վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական։ «Ռեալը» 60 միավորով երկրորդն է ու այժմ առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից