Իրանից Հայաստան մարդկանց զանգվածային հոսք չկա
Հայաստան-Իրան սահմանային անցակետում առանձնահատուկ շարժ չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին սահմանը հիմնականում օտարերկրացիներ են հատել , նաև իրանահայեր, որոնք նպատակ են ունեցել Հայաստանից թռչել այլ երկրներ։ Իրանցիների շարժ, Անդրեասյանի փոխանցմամբ, չի նկատվում ոչ Իրանից դեպի Հայաստան, ոչ էլ հակառակ ուղղությամբ։
Հայ-իրանական սահմանային իրավիճակին այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է նաև ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», — հայտնել է Խալիլ Շիրղոլամին: Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից