Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ
Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ «մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»։ Այնուամենայնիվ, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հնարավոր է, որ «մեր զինվորները պաշտպանվեն, եթե նրանց վրա հարձակում գործեն»։
Գերմանական զինված ուժերի տվյալներով՝ տարածաշրջանում լարվածության սրումից հետո թիրախավորվել են այն ռազմաբազաները, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորներ։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում և Հորդանանի Ալ-Ազրակում գտնվող բազաների վրա։ Գերմանական dpa-ի փոխանցմամբ՝ այդ հարձակումների հետևանքով գերեմանացի զինվորներ չեն տուժել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...