Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները․ ՏԱՍՍ
Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրին: «Բեռնատար օդանավ է ուղարկվել Հոնկոնգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարը, Քուվեյթը և Բահրեյնը հերթական անգամ երկարաձգել են իրենց օդային տարածքի փակումը՝ մոտավորապես մինչև համաշխարհային ժամանակով (UTC) 10:00-ն (Երևանի ժամանակով՝ 14:00-ն): Մեկ օրով երկարաձգվել է Սիրիայի վրայով թռիչքների արգելքը: Նաև փետրվարի 28-ից փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար փակվում է Իսրայելի երկինքը: Բաց է մնում Օմանի օդային տարածքը, որով իրականացվում է Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև մեկնող ինքնաթիռների տարանցումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից