Յուվենտուսը փրկվեց պարտությունից Ռոմայի դեմ գոլառատ խաղում
Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»։ Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3։3 հաշվով։
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ուեսլին, Էվան Նդիկան և Դոնիել Մալենը։ Թուրինյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, Ժերեմի Բոգան և Ֆեդերիկո Գատին։
«Ռոման» հաղթում էր 3։2 հաշվով մինչև երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը, սակայն մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին Գատին գրավեց դաշտի տերերի դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Ռոման» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» 47 միավորով 6-րդ տեղում է։ Նշենք, որ Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը չի հաղթում առաջնության արդեն 4 տուր անընդմեջ։
Հաջորդ տուրում՝ մարտի 8-ին, «Ռոման» արտագնա խաղում ուժերը կչափի «Ջենոայի» հետ, իսկ «Յուվենտուսը» մեկ օր առաջ սեփական հարկի տակ կընդունի «Պիզային»։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից