Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրս բերում, վերամշակում և արդյունահանում, ինչի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս:
Ստուգողական գործողությունների արդյունքում քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ավազի կուտակումներ, ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված «ԿամԱԶ» և 2 էքսկավատոր։
Բեռնատարի և էքսկավատորների վարորդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից