Վենեսուելայի և Իրանի դեմ գործողություններից հետո ԱՄՆ-ը կարող է hարձակվել Կուբայի վրա. The Atlantic
ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ ելնելով Վենեսուելայի և Իրանի նկատմամբ նմանատիպ գործողությունների արդյունքներից։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Atlantic ամսագիրը։ Ըստ հրատարակության տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները զգում են, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվում է, և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է։
Ամսագրի աղբյուրները նշում են, որ ոգեշնչված Վենեսուելայի և Իրանի դեմ իր գործողություններով՝ Թրամփն իրեն համարում է երկրի նորագույն պատմության մեջ ամերիկյան առաջին առաջնորդը, ով կարողացավ զբաղվել այն հարցերով, որոնց այլ նախագահներ չէին մոտենում։ Սպիտակ տան ներկայիս տերը կարծում է, որ կկարողանա թողնել մի ժառանգություն, որը կգերազանցի ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի և 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ձեռքբերումները։
Վաշինգտոնի վարչակազմը նաև կարծում է, որ Կուբայի ղեկավարության փոփոխությունը հանդիսանում է Արևմտյան կիսագնդում ԱՄՆ-ի լիակատար գերիշխանության հասնելու ճանապարհի առանցքային տարրերից մեկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը