Տեխասում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ
Տեխասի Օսթին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը, ևս 14 մարդ վիրավորվել է, որոնցից երեքը ծանր վիճակում են։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը նախ մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ապա դուրս եկել և շարունակել կրակել մարդկանց վրա։ Իրավապահները նրան վնասազերծել են։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հետաքննում է դեպքը՝ ահաբեկչության հետ հնարավոր կապի վարկածով։ Տեխասի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում։ Ավելի վաղ Իրանի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
«Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը ծարավ են վրեժ լուծելու հեղափոխության անմեղ, սպանված առաջնորդի արյան համար… Աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է արմատախիլ անել այս հանցագործների չարիքը աշխարհից», - նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը