Իսրայելը չի հաստատում իր մասնակցությունը Իրանի դպրոցների թիրախավորմանը
Իսրայելական զինվորականները «տեղյակ չեն Իսրայելի կամ Ամերիկայի որևէ հարվածից» Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի մոտ, որտեղ, ըստ իրանական պետական լրատվամիջոցների, փետրվարի 28-ին հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ, կիրակի՝ մարտի 1-ին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ Նադավ Շոշանին։ «Ես գիտեմ, որ ամերիկացիները ստուգում են այս տեղեկատվությունը, և մենք նույնպես ստուգում ենք այն», -0 ասել է նա։
«Եվ ես գիտեմ, որ մենք կարողացանք, ինչպես հաստատում են ամերիկացիներն ու իրանցիները, շատ ճշգրիտ, հազար մղոնից ավելի հեռավորությունից վերացնել մեզանից թաքնվող 40 մարդու», - ընդգծել է Շոշանին։ Նա հավելել է, որ սա հաստատում է, որ իսրայելական բանակը գործում է «ծայրահեղ ճշգրտությամբ»։
Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հաստատել էին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և մի քանի բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատար Մոհամմադ Պակպուրի մահը իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից