Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից։ Համապատասխան հայտարարությունը կառավարությունը հրապարակել է տարածաշրջանում տիրող լարվածության և Իսլամական Հանրապետությանը ԱՄՆ-ի հնարավոր հարվածի սպառնալիքի ֆոնին։
«Իրանում գտնվող կանադացինե՛ր, պահպանվող լարվածության պատճառով տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել գրեթե առանց նախազգուշացման։ Հեռացե՛ք Իրանից հնարավորինս շուտ, եթե դա անվտանգ է»,- ասված է հայտարարության մեջ։
Կանադացիներին հորդորել են համոզվել, որ իրենց փաստաթղթերն վավեր են, ինչպես նաև հոգալ բավարար քանակությամբ պաշարների մասին՝ այն դեպքի համար, եթե մեկնումն անհնար լինի և ստիպված լինեն մնալ տեղում։
Լեհաստանը, Շվեդիան, Հնդկաստանը և այլ երկրներ նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը։ Ավստրալիան առաջարկել է տարհանել Մերձավոր Արևելքում գտնվող իր դիվանագետների ընտանիքներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան