Անգլիայի հյուսիսում՝ Յորքում հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենափոքր նորածինները ենթարկվել են բարդ թաղման ծեսերի, ներառյալ՝ «գիպսային թաղման» հազվագյուտ սովորույթին՝ սարկոֆագում ամփոփված մարմնի վրա հեղուկ գիպսի լցմամբ։
Գիպսային թաղումները հնագետներին հայտնի էին հիմնականում որպես էլիտայի արտոնություն. մահացածներին դնում էին քարե կամ կապարե դամբարաններում, ապա նրանց վրա հեղուկ գիպս էին լցնում, որը կարծրանում էր՝ ստեղծելով մարմնի և հագուստի կաղապար։ Նախկինում այդ սովորույթը հիմնականում վերաբերում էր բարձր կարգավիճակ ունեցող չափահասներին։ Սակայն Յորքի համալսարանի Seeing the Dead նախագծի թիմը պարզել է, որ ավելի քան 70 հայտնի նման թաղումներից առնվազն յոթը պատկանել է երեխաների, դրանց թվում՝ չորս ամսականից փոքր նորածինների։
Հռոմեական իրավական տեքստերում կան հրահանգներ, որ 12 ամսականից փոքր երեխաներին հրապարակայնորեն սգալ պետք չէ, քանի որ մանկական մահացության բարձր մակարդակը սովորական երևույթ էր համարվում։
Սակայն հնագետներն ընդգծում են, որ այդ նորմերը վերաբերում էին պաշտոնական ծեսերին, այլ ոչ թե ընտանիքների զգացմունքներին և սովորույթներին։ Թաղման գտածոները հստակ ցույց են տալիս, որ ընտանիքներն արտահայտել են իրենց սերն ու վիշտը՝ ոչ թե գրավոր կամ պաշտոնական աղբյուրներում, այլ նյութական սովորույթների միջոցով։
Ամենացայտուն օրինակներից մեկը հայտնաբերվել է դեռևս 1892 թվականին. մոտավորապես մեկ-երկու ամսական նորածնին ծածկել են ոսկե թելերով մանուշակագույն բրդյա թիկնոցով, տեղադրել կապարե սարկոֆագի մեջ, ապա վրան հեղուկ գիպս լցրել։ Թեև ոսկորներից բան չի մնացել, ծածկոցն ինքին՝ գործվածքի հետքերով, պահպանվել է կարծրացած գիպսի տակ։
Նորածիններից բացի, գիպսային թաղումների մեջ եղել են 7-9 տարեկան երեխաներ, որոնք զարդարված են եղել ոսկերչական զարդերով և այլ առարկաներով, որոնք վկայում են բարձր կարգավիճակի կամ կյանքում արտոնյալ դիրքի մասին։ Երբեմն նման դամբարաններում նույնիսկ ընտանի կենդանիների մնացորդներ են հայտնաբերվել, օրինակ՝ հավի մնացորդներ, որոնք, հնարավոր է, ուղեկցել են երեխային անդրշիրիմյան ճանապարհորդության ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից