Այդ Alnashetri cerropoliciensis բրածո նմուշը հետազոտողները քնքշաբար «Ալնա» մականունն են կքնել, որն ապրել է մոտավորապես 95 միլիոն տարի առաջ՝ ուշ կավճի ժամանակաշրջանում, երբ Երկրի վրա թափառում էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք՝ գիգանոտոզավրը և արգենտինոզավրը, ինչպես նաև շատ ավելի փոքր արարածներ։
Այս արարածը կշռել է մոտ 0,7 կգ (1,7 ֆունտ)՝ չափահաս հավի քաշից էլ պակաս, իսկ մարմնի երկարությունը մոտավորապես 70 սմ (28 դյույմ) է եղել, որի մեծ մասը երկար պոչն էր։
Փոքր կազմվածքը հաշվի առնելով՝ Alnashetri-ն հիանալի օրինակ է այն բանի, որ հին էկոհամակարգերը ոչ միայն հսկա դինոզավրերի ասպարեզ են եղել, այլև՝ տարբեր փոքր ձևերի բնակավայր։
Բրածոները հայտնաբերվել են Ռիո Նեգրո նահանգի Լա Բուիտրերա հնէաբանական վայրում, որը հայտնի է բազմաթիվ դինոզավրերի և այլ ողնաշարավորների գտածոներով: Քանի որ մնացորդները գրեթե ամբողջությամբ պահպանվել են պառկած դիրքում, գիտնականները կարողացել են ուսումնասիրել ոչ միայն ընդհանուր անատոմիան, այլև կմախքի կառուցվածքի մանր մանրամասները: Վերլուծությունը ցույց է տվել, որ «Ալնան» մահացել է մոտ չորս տարեկան հասակում, այսինքն կենդանին գործնականում չափահաս է եղել:
Alnashetri-ի մարմնի կառուցվածքը համատեղել է թռչնանման թերոպոդների առանձնահատկությունները. երկար հետևի ոտքեր՝ արագ քայլելու համար, կարճ, բայց ամուր առջևի վերջույթներ և սուր ատամներ, ինչը վկայում է գիշատիչ կենսակերպի մասին: Ենթադրվում է, որ այս փոքրիկ դինոզավրը որսացել է փոքր ողնաշարավորների, ինչպիսիք են մողեսները, օձերը և կաթնասունները, ինչպես նաև անողնաշարավորների: Չնայած ավելի ուշ նրանց ցեղակից ձևերը զարգացել են՝ դառնալով մասնագիտացված միջատակերներ, Alnashetri-ն ունեցել է ավելի խոշոր ատամներ և էական հարմարվողականություն չի ցուցաբերել մրջյուններ կամ տերմիտներ ուտելու հարցում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից