Ծանր գիշեր էր, բայց կարծում եմ՝ մենք արեցինք առավելագույնը․ Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարից կրած պարտության մասին
Երեկ՝ փետրվարի 26-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու շնորհակալություն հայտնել թիմին՝ անցած եվրագավաթային երկար ճանապարհի համար․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք այս խաղում մեծ թվով ներկա էին մարզադաշտում և հսկայական աջակցություն ցուցաբերեցին մեզ։ Սա ծանր օր էր, և թե՛ ինձ, թե՛ իմ խաղացողների համար ծանր գիշեր է լինելու, բայց կարծում եմ՝ մենք արեցինք առավելագույնն այս դիմակայությունում։ Սակայն պարտավոր եմ շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ արեցին մեզ համար եվրագավաթային այս մրցաշրջանում։ Մեզ համար ամեն ինչ սկսվեց հուլիսի 8-ին և շարունակվում է մինչ այսօր։ Հավանաբար այս խաղից հետո չենք կարողանա քնել, բայց վաղը կվերլուծենք իրավիճակը: Խաղի ընթացքի վրա ազդեցին մի քանի առանցքային պահեր։ Արագ խփած գոլը մրցակցին մեծ էներգիա տվեց, հետո բաց թողեցինք ստանդարտ դրությունից, և շատ դժվար դարձավ վերադառնալ խաղին։ Այսօր մենք չկորցրինք մարտական ոգին, բայց նման թիմի դեմ խաղալը հեշտ չէ:
Այնուամենայնիվ, մեծ շնորհակալություն իմ խաղացողներին, կարծում եմ՝ մենք առավելագույնը քաղեցինք: Առաջին անգամ հայկական ֆուտբոլում մենք խաղացինք անցումային փլեյ-օֆֆ փուլում և հաղթեցինք առաջին հանդիպումը: Այդ խաղում մենք վաստակեցինք երեք միավոր և Հայաստանը բարձրացրինք ՈւԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ հորիզոնական, ինչը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար, և սա նշանակում է, որ հայկական ակումբներից մեկը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպայի լիգայի խաղարկությունից»,- հետխաղյա մամուլի ասուլիսում նշել է Պերկովիչը։
Երևանում կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել էր 1-0 հաշվով, սակայն ընդհանուր 4-1 հաշվով դիմակայության արդյունքում մրցաշարը լքեց՝ գրանցելով հայկական ակումբային ֆուտբոլի պատմության լավագույն արդյունքը եվրագավաթներում։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից