Օրբանը Զելենսկուն մեղադրել է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը վտանգի տակ դնելու համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չվերսկսելը «շարունակում է վտանգի տակ դնել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է արել X հարթակում՝ շեշտելով, որ նավթի մատակարարումները պետք է «անմիջապես վերսկսվեն»։
«Մենք գիտենք, որ խողովակաշարը գործում է։ Մենք գիտենք, որ Հունգարիա նավթի մատակարարումները չեն վերսկսվել նախագահ Զելենսկու քաղաքական որոշման պատճառով։ Մենք նաև գիտենք, որ նախագահ Զելենսկին շրջանցում է Բրյուսելը՝ պնդելով, որ խողովակաշարը չի կարող վերագործարկվել», - հավելել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև նշել է՝ Ուկրաինայի նախագահից ակնկալում են, որ նա կկատարի իր պարտավորությունները Եվրամիության և դրա անդամ պետությունների նկատմամբ և կվերագործարկի խողովակաշարը։
Օրբանը տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին ավելի ուշ այս թեմայի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Սլովակիայի իր գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Վերջինս փետրվարի 24-ին հայտարարել էր, որ Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային՝ նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։
Ուկրաինայի տարածքով դեպի Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթ տեղափոխող «Դրուժբա» խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում են խողովակաշարի վերագործարկումը քաղաքական պատճառներով հետաձգելու համար։
Փետրվարի 26-ին Օրբանը նաև բաց նամակ էր հղել Զելենսկուն՝ մեղադրելով նրան Հունգարիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի և հունգարական ընտանիքների անվտանգ և մատչելի էներգամատակարարումը վտանգի տակ դնելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից