Դանիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից շուտ կանցկացվեն
Դանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մարտի 24-ին. հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։ Օրենքով ընտրությունները պետք է տեղի ունենային 2026 թվականի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, սակայն այսքան վաղ ժամկետը շատերը կապում են վարչապետի վարկանիշի աճի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու սպառնալիքների ֆոնին։
Խորհրդարանում ընտրությունների ամսաթիվը հայտարարելիս Ֆրեդերիկսենն ասել է. «Այս ընտրությունները շատ բան կորոշեն, քանի որ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք՝ որպես դանիացիներ և որպես եվրոպացիներ, պետք է ամուր կանգնենք ոտքի վրա։ Մենք պետք է որոշենք մեր հարաբերությունների բնույթը ԱՄՆ-ի հետ և կրկին զինվենք, որպեսզի մեր մայրցամաքում խաղաղություն լինի»։ Նա հավելել է. «Եվրոպայում մենք պետք է միասին մնանք և ապահովենք Դանիական համագործակցության ապագան»։
Մետտե Ֆրեդերիկսենը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) Դանիայի վարչապետն է 2019 թվականից։ Նրան համարում են լավ ճգնաժամային ղեկավար. նրա պաշտոնավարման ընթացքում երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը, Ուկրաինայում պատերազմը և Թրամփի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ սպառնալիքները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան