ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում փետրվարի 26-ին կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության երաշխիքները և տնտեսական հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Հաջորդ փուլը նախապատրաստվում է։ Մենք աշխատում ենք, որպեսզի վերջնական տեսքի բերենք անվտանգության պարամետրերը, տնտեսական լուծումները և համաձայնեցված դիրքորոշումները, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագա համաձայնությունների համար։ Խնդիրն է այնպես անել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումը լինի հնարավորինս բովանդակալից։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական բլոկին և Ուկրաինային աջակցության երկարաժամկետ մեխանիզմներին», - գրել է Ումերովը Telegram-ում։
Նա հավելել է, որ կառավարության տնտեսական թիմի և ամերիկացի գործընկերների հետ միասին հանգամանորեն մշակվել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ փաստաթուղթ։ Թիմերը կշարունակեն ավելի մանրամասն աշխատել փաստաթղթի վրա, մասնավորապես՝ կապված ապագա վերակառուցման և ներդրումային ծրագրի հետ։
Ռուստեմ Ումերովը նաև հայտնել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը նախ առանձին հանդիպել է ամերիկյան կողմի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում անցկացրել ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնակցությամբ։
Այս հանդիպումներից հետո ուկրաինական պատվիրակությունն ամերիկյան կողմի ներկայացուցիչների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ համատեղ զրույցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հանդիպման արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ։
Առաջիկա օրերին սպասվում է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...