Մելանիա Թրամփը առաջիկա օրերին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
ԱՄՆ-ի առաջին տիկին և Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, առաջիկա օրերին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Դա տեղի կունենա մարտի 2-ին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը X սոցիալական ցանցում։
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռոտացիոն նախագահությունը շուտով կփոխանցվի Միացյալ Նահանգներին։ Սակայն սա առաջին դեպքը կլինի, երբ նիստը կգլխավորի գործող նախագահի կինը, չնայած այս նիստերը սովորաբար նախագահում են դեսպանը կամ ռոտացիոն երկրի կառավարության ավագ անդամը։ «Մելանյա Թրամփը առաջին անգամ կղեկավարի Անվտանգության խորհուրդը որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին՝ Ամերիկայի նախագահության առաջին օրը։ Դարձրեք ՄԱԿ-ը կրկին մեծ», - գրել է նա։
Առաջին տիկնոջ գրասենյակը X-ում պարզաբանել է, որ Մելանյա Թրամփի ելույթը կկենտրոնանա կրթության դերի վրա ամբողջ աշխարհում հանդուրժողականության և խաղաղության խթանման գործում։ «Տիկին Թրամփի ղեկավարությամբ... Խորհրդի անդամները կքննարկեն կրթության, տեխնոլոգիաների, խաղաղության և անվտանգության հարցեր», - հավելել է գրասենյակը։
Ռոյթերսը, հղում անելով ՄԱԿ-ի խոսնակին, նաև գրել է, որ «սա առաջին դեպքն է, երբ գործող համաշխարհային առաջնորդի կինը նախագահում է 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի նիստ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը