Ղազախստանի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ մարդ
Ղազախստանի Ակմոլայի մարզի Շուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ, հաղորդել է «Sputnik Казахстан»-ը։ «Փրկարարների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքին կից սրճարանում, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհը մարվել է, փլատակները մաքրվում են։ Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն»,- նշվել է հայտարարության մեջ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 26 մարդ։ Յոթը մահացել է, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ։ Տասներեք մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, որոնցից հինգընավելի ուշ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Կոկշետաուի հիվանդանոց։ Եվս վեց մարդ դուրս է գրվել՝ ամբուլատոր հսկողության համար։
Արտակարգ իրավիճակների մարզային վարչության տվյալներով՝ Բուրաբայի շրջանի Շուչինսկ քաղաքի հինգհարկանի բնակելի շենքին կից միահարկ սրճարանում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն, որին հաջորդել է հրդեհը։ Հրշեջները այրվող շենքից դուրս են բերել 8 գազի բալոն եւ փրկել ավելի քան 10 մարդու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը