Կոլումբիայի համալսարանի ձերբակալված ադրբեջանցի ուսանողուհուն շուտով ազատ կարձակեն
ԱՄՆ-ի ներգաղթային ծառայության (ICE) կողմից ձերբակալված ադրբեջանցի ուսանողուհին ազատ է արձակվել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, հայտնում է BBC-ին։ Մամդանին հինգշաբթի այցելել է Սպիտակ տուն` նախագահի հետ հանդիրման, որի մասին նախապես չի հայտարարվել։ Հանդիպումից հետո քաղաքապետը սոցիալական ցանցերում գրել է, որ նախագահը տեղեկացրել է նրան, որ Կոլումբիայի համալսարանի ձերբակալված ուսանողուհուն շուտով ազատ կարձակեն։
Նախօրեին ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հանրակացարանում ICE-ի գործակալները ձերբակալել են «Ադրբեջանի ապօրինի ներգաղթյալ արտասահմանցի Էլմինա Աղաեւային, որի ուսանողական վիզան 2016 թվականին Օբամայի վարչակազմը չեղյալ էր հայտարարել` դասերին չհաճախելու պատճառով»։ New York Times-ը գրում է, որ նա սովորում է քաղաքական գիտություններ եւ նեյրոբիոլոգիա։
Թրամփն արդեն երկրորդ անգամ Սպիտակ տանն անակնկալ ընդունել է Նյու Յորքի առաջին մահմեդական քաղաքապետին։ Մինչ այդ` նախընտրական շրջանում ձախակողմյա դաշինքի ներկայացուցչին նա խստորեն քննադատում էր, անգամ սպառնում, որ Մամդանիի ընտրվելու դեպքում մեգապոլիսը կզրկվի դաշնային ֆինանսական աջակցությունից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը