Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը
Հայաստանի կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության փետրվարի 26-ի նիստի ընթացքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, ինչից հետո մեծածավալ աշխատանք է իրականացվել, ինչը հնարավորություն է տալիս ընդունել հայեցակարգի լրամշակված տարբերակը:
«Արդեն մի փուլում ենք, որ մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և այն ներկայացվել է նաև համալիր փորձաքննության և հաստատման: Մշակվել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը հավելեց՝ նոր հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնական սկզբունքներն ու թիրախները, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից