Կոսմետիկ միջամտությունների պատճառով ուղտերը որակազրկվել են
Օմանի գեղեցկության մրցույթից 20 ուղտ որակազրկվել է, երբ պարզվել է, որ նրանք ենթարկվել են կոսմետիկ միջամտությունների, հաղորդում է Daily Mail-ը: Ուղտերի գեղեցկության մրցույթները պարբերաբար անցկացվում են Ծոցի պետություններում և ունեն մշակութային նշանակություն։ Այս միջոցառումներին մասնակցում են հազարավոր ուղտեր, որոնք մրցում են միլիոնավոր ֆունտերի արժողության մրցանակների համար։
Այս տարվա սկզբին Մասկատում անցկացված մրցույթում բարձր չափանիշներին համապատասխանելու պահանջները դրդել են շատ բուծողների առավելություն ձեռք բերելու համար կիրառել բոտոքսի արգելված ներարկումներ։ Բոտոքսը ներարկվել էր ուղտերի շուրթերին, քթերին, ծնոտներին և գլխի այլ հատվածներին՝ մկանները թուլացնելու համար, կոլագենային լցոնիչներ էին օգտագործվել շուրթերն ու քթերը մեծացնելու նպատակով և հորմոններ էին տրվել՝ մկանային աճը խթանելու համար։
Ուղտաբուծությունը բազմամիլիոնանոց արդյունաբերություն է, և նմանատիպ միջոցառումներ անցկացվում են տարածաշրջանի տարբեր երկրներում։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ուղտերը որակազրկվում են բոտոքսի և այլ կոսմետիկ միջամտությունների կիրառման պատճառով։
Դեռևս 2021 թվականին ավելի քան 40 ուղտ որակազրկվել էր Սաուդյան Արաբիայի գեղեցկության մրցույթից՝ կոսմետիկ միջամտություններ, այդ թվում՝ բոտոքս ստանալու համար։ Դատավորները կիրառել էին «առաջադեմ» տեխնոլոգիա՝ բացահայտելու ուղտերի հետ կատարված մանիպուլյացիաները։ Մրցույթի կազմակերպիչները՝ Camel Club-ը, հայտարարել էին, որ «ձգտում են դադարեցնել ուղտերի գեղեցկացման գործընթացում կատարվող բոլոր մանիպուլյացիաներն ու խաբեությունները» և խոստացել էին «խիստ պատիժներ սահմանել խախտողների նկատմամբ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից