ԱՄՆ-ն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդի դեմ հարված հասցնելու հնարավորությունը․ Politico
ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիկվիդացման հնարավորությունը՝ երկիրը «գլխատելու» համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները համոզված են, որ ԱՄՆ-ն «ռմբակոծելու է» Իրանը։ Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես տարբերակ դիտարկում է նաև Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնի վարչակազմին մոտ կանգնած անձինք կարծում են, որ Միացյալ Նահանգների համար ավելի շահավետ կլինի, եթե Իրանին առաջինը հարված հասցնի Իսրայելը։ Նրանք ենթադրում են, որ Իսրայելի հնարավոր հարձակումը կհրահրի պատասխան գործողություն, ինչն էլ Վաշինգտոնին հակամարտության մեջ ներգրավվելու առիթ կտա։
Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկացի ընտրողները շատ ավելի ակտիվորեն կաջակցեն Իրանում մարտական գործողություններին, եթե վերջինս ուժ կիրառի ԱՄՆ դաշնակցի դեմ: Այնուամենայնիվ, հրապարակման զրուցակիցները համակարծիք են, որ առավել հավանական սցենարը մնում է ամերիկա-իսրայելական համատեղ հարվածը: Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել պարբերականի տեղեկատվությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը