Իռլանդիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ
Իռլանդիան ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ իր ծովային անվտանգությունն ապահովելու համար, գրում է Financial Times-ը։ «Դուբլինի նոր ռազմավարությունը, Ռուսաստանի հետ կապված մտահոգությունների աճի պատճառով, կարող է ներառել ծովային օգնության խնդրանք Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից », - գրում է թերթը՝ հղում անելով երկրի ծովային անվտանգության՝ հրապարակած ռազմավարությանը։
Հրատարակությունը նշում է, որ «չեզոք Իռլանդիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ՝ իր լայնարձակ ծովային գոտին պաշտպանելու համար, քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է իռլանդական ջրերում խոցելի ստորջրյա մալուխների հսկողությունը»։
Ռազմավարության մեջ նաև ասվում է, որ 2026 թ. երկրորդ եռամսյակում Իռլանդիան «ձեռնամուխ կլինի համաձայնագրերի կնքմանը» Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների հետ՝ «գործունեության համապատասխան ձևերի մասնակցելու համար»։
Արագ արձագանքման այս ռազմական կառույցը գլխավորում է Միացյալ Թագավորությունը. դրա մեջ մտնում են նաև ՆԱՏՕ-ի անդամներ Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը