Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է
Հունվարին և փետրվարին Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է նախորդ տարվա համեմատ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով մի քանի տուրօպերատորների հարցումներին։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Ռոմաշկինի խոսքով՝ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Սոչիի նկատմամբ նվազել է 9%-ով։ «Ինտուրիստ» և «OneTwoTrip» ընկերությունները պահանջարկի անկումը գնահատում են 30%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Ռուսսկի էքսպրես» տուրօպերատորից հայտնել են, որ փետրվարին Կրասնոդարի երկրամասում հանգստի ամրագրումների թիվն ընդհանուր առմամբ նվազել է 8%-ով։
Որպես պատճառներից մեկը տուրօպերատորները նշում են անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով օդանավակայանի աշխատանքի հաճախակի դարձած սահմանափակումները։ «Կոմերսանտը» նշում է, որ փետրվարի 23-24-ը օդանավակայանը փակվել է հինգ անգամ, ինչը հանգեցրել է չվերթների ուշացումների։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Ռոմաշկինի խոսքով, Սոչին ավելի շատ է կախված օդանավակայանից, քան Կրասնոդարի երկրամասի մյուս հանգստավայրերը, քանի որ մեքենայով այստեղ հասնելն ավելի դժվար է՝ Ջուբգայից սկսվող շուրջ 170 կիլոմետր երկարությամբ լեռնային ոլորանների պատճառով։
Ինչպես նշում է «Կոմերսանտը», Կրասնոդարի երկրամասը մնում է Ռուսաստանի տարածաշրջանային զբոսաշրջային առանցքային շուկաներից մեկը։ «Travelline»-ի տվյալներով՝ դրան բաժին է ընկնում հյուրանոցային վաճառքների 14,3%-ը. ավելի բարձր ցուցանիշ ունի միայն Մոսկվան՝ 21,6%։ Ընդ որում, տուրօպերատորների գնահատմամբ՝ Սոչին ձևավորում է զբոսաշրջային հոսքի առնվազն մեկ երրորդը (30–35%), Անապան՝ 25%-ը, իսկ Գելենջիկը՝ 15%-ը։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ Սոչին շարունակում է մնալ ամենաթանկ ռուսական հանգստավայրը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը