Կիմ Չեն Ընը դիտարկում է Հարավային Կորեան որպես լիովին թշնամական պետություն, որպես հավերժական թշնամի
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, Կորեայի աշխատավորական կուսակցության IX համագումարում ներկայացրած զեկույցում, հայտնել է Հարավային Կորեայի հետ որևէ տեսակի կապերից ամբողջական հրաժարման մասին՝ հերթական անգամ ընդգծելով երկու տարբեր և միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների սկզբունքը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:
«Քանի դեռ Հարավային Կորեան չի կարող դուրս գալ այն աշխարհաքաղաքական պայմաններից, որոնցում նա սահմանակից է մեզ, նրա համար անվտանգ գոյատևելու միակ ուղին մեզ հետ կապված ամեն ինչից հրաժարվելն ու մեզ չդիպչելն է»,- պարզաբանել է Կիմ Չեն Ընը: Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ն չի հանդուրժի Սեուլի կողմից ցանկացած առճակատման գործողություն կամ ոտնձգություն ինքնիշխանության և սահմանադրական իրավունքների նկատմամբ: Նաև ԿԺԴՀ կառավարությունը չի պատրաստվում կառչել Հարավային Կորեայի հետ երկխոսությունից և համագործակցությունից, որոնք երկար ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց անիրատեսական լինելը: «Մեր վճռականությունն ու կամքը՝ դիտարկելու Հարավային Կորեան որպես լիովին թշնամական պետություն, որպես հավերժական թշնամի, հաստատակամ են և վերջնական»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»