Ասենսիոն կորցրել է գիտակցությունն ու պատգարակով լքել խաղադաշտը
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի Մադրիդի «Ռեալ» — Լիսաբոնի «Բենֆիկա» պատասխան հանդիպման (որն արդեն ավարտվել է) երկրորդ խաղակեսում սարսափելի միջադեպ է գրանցվել։
Խաղի 74-րդ րոպեին մադրիդցիների 23-ամյա իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն անսպասելիորեն կորցրել է գիտակցությունն ու ընկել խոտածածկին։ Բժիշկների անձնակազմն անմիջապես նետվել է խաղադաշտ։ Մի քանի րոպե տևած առաջին բուժօգնությունից հետո ֆուտբոլիստին պատգարակով դուրս են բերել դաշտից. նա չի կարողացել շարունակել հանդիպումը։ 77-րդ րոպեին իսպանացուն փոխարինել է ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով «Ռեալը» 15 միավորով զբաղեցրել էր 9-րդ, իսկ «Բենֆիկան» 9 միավորով՝ 24-րդ հորիզոնականը։ Ընթացիկ մրցաշարի եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի հռչակավոր «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից