Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ անցումային խաղերը, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները:
Անցումային խաղերի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Նյուքասլը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բուդյո-Գլիմտը», Լևերկուզենի «Բայերը», ՊՍԺ-ն, «Գալաթասարայը», Մադրիդի «Ռեալն» ու «Ատալանտան»:
Մրցաշարի նոր ձևաչափով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնի են 1/8 եզրափակիչի հավանական զույգերը.
- ՊՍԺ — «Բարսելոնա» / «Չելսի»
- «Գալաթասարայ» — «Լիվերպուլ» / «Տոտենհեմ»
- «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» / «Մանչեսթեր Սիթի»
- «Ատալանտա» — «Արսենալ» / «Բավարիա»
- «Նյուքասլ» — «Չելսի» / «Բարսելոնա»
- «Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» / «Լիվերպուլ»
- «Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի» / «Սպորտինգ»
- «Բայեր» — «Բավարիա» / «Արսենալ»
1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 27-ին: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Այս փուլի հանդիպումները կանցկացվեն 2026 թվականի մարտի 10-11-ին և 17-18-ին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից