Մենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզ
Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղում մեծ սպասելիքներ ունի իր ֆուտբոլիստներից: «Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում: Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու: Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ` իրենց երկրպագուների առջև: Հիմա ավելի բարդ խաղ կլինի, քան առաջինն էր: Մենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզ: Պատրաստ ենք պայքար մղելու»,-ասաց նա: Ըստ մասնագետի` յուրաքանչյուր երկրպագու կարող է այժմ էլ հպարտանալ այն ամենով, ինչին հասել է Հայաստանի գործող չեմպիոնը:
«Անձամբ ինձ համար էլ կարևոր խաղ է։ Յուրաքանչյուր ոք, ով ֆուտբոլում է, ձգտում է հնարավորինս առաջ գնալ: Մենք հիմա շատ բարձր մակարդակի վրա ենք: Մեր առաջխաղացումը խաղային առումով ակնհայտ է: Մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկ, այլ ցանկանում ենք պայքար մղել: Մեր նպատակը մեկն է, շարունակել հաջողությունը»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոա»-ն փետրվարի 26-ին կհյուրընկալվի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1։0 հաշվով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից