Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, առաջին փաստաթղթին հավանություն է տվել 140 խորհրդարանական, երկրորդին՝ 108։ Բանաձևերի ընդունման համար պահանջվում էր 289 ձայն։
Անվտասհություն հայտնելու մասին փաստաթուղթը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցությունները՝ աջակողմյան «Ազգային միավորումը» և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիան»՝ դրանով իսկ արտահայտելով իրենց անհամաձայնությունն էներգետիկ քաղաքականության բնագավառում կառավարության բազմամյա պլանին, որը հրապարակվել է հունվարի 13-ին։ Այն ընդգրկում է մինչև 2035 թվականը ժամանակահատվածը և ենթադրում է «ցածրածխածնային էներգիայի» բաժնի ավելացում համազգային սպառման մեջ, այդ թվում՝ հանածո վառելիքից հրաժարման և միջուկային ու վերականգնվող էներգեյիկայի զարգացման հաշվին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը