Զինված միջադեպ. Կուբան ԱՄՆ-ում գրանցված նավակի վրա սպանել է 4 մարդու
Կուբայի կառավարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը երկրի տարածքային ջրեր ներխուժած, Ֆլորիդայում գրանցված արագընթաց նավակով ժամանած չորս էմիգրանտ սպանվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Նրանք կրակ են բացել կուբայական պարեկային ստորաբաժանման ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ–Կուբա հարաբերությունների բարձր լարվածության պայմաններում։
Կուբայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ խումբը բաղկացած է եղել հակակառավարական դիրքորոշում ունեցող կուբացիներից, որոնցից ոմանք նախկինում հետախուզվել են հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով։ Նրանք Միացյալ Նահանգներից ժամանել են քողարկված հագուստով և զինված են եղել հարձակողական հրացաններով, ատրճանակներով, ինքնաշեն պայթուցիկ սարքերով, զրահաբաճկոններով և օպտիկական նշանակետերով։
Նախարարության հայտարարության համաձայն՝ դավադրության հետ կապված ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել կուբայական տարածքում։ «Ձերբակալվածների նախնական ցուցմունքների համաձայն՝ նրանք մտադիր են եղել իրականացնել ահաբեկչական նպատակներով ներթափանցում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Վիրավորները տարհանվել են և ստանում են բուժօգնություն։ Վիրավորվել է նաև կուբայական պարեկության հրամանատարը։
Միջադեպին արձագանքել է նաև ԱՄՆ-ը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ միջադեպը ԱՄՆ կառավարության նախապատրաստած գործողություն չէ և ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի մասնակցել դրան։
Կուբայի իշխանությունները ԱՄՆ-ին տեղեկացրել են կատարվածի մասին, սակայն Հավանայում գործող ԱՄՆ դեսպանատունը կփորձի ինքնուրույն ճշտել միջադեպի հանգամանքները։ «Մենք կունենանք մեր սեփական տեղեկատվությունը, կպարզենք՝ ինչ է իրականում տեղի ունեցել, և հնարավոր են տարբեր վարկածներ», - ասել է Ռուբիոն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը