Հայ–լեհական երկկողմ օրակարգ և եվրոպական հեռանկարներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։ Այցը տեղի է ունենում հայ-լեհական հարաբերությունների ակտիվացման և Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտոր՝ բալանսավորված և բալանսավորման օրակարգի համատեքստում։
Վարչապետի այցը կարևոր փուլ է Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացման և Հայաստանի՝ եվրոպական քաղաքական ուղղության ամրապնդման գործընթացում։ Լեհաստանը ոչ միայն ԵՄ-ում ազդեցիկ ձայն, այլև ակտիվ դիրքորոշում ունի Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում։
Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան երկօրյա պաշտոնական այցի ամբողջական օրակարգը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Լեհաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Առանցքայինը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումն է։ Բանակցություններից հետո Տուսկն ու Փաշինյանը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ հայտարարությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցում տեղեկացրել էր, որ Լեհաստան երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև Հայաստանի վարչապետի հանդիպումները այդ երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի և սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհ վերլուծաբանների հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը