Սենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժը
Սենեգալի վարչապետ Ուսման Սոնկոն շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը կարող է կրկնապատկել նույնասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժը՝ սահմանելով մինչև 10 տարի ազատազրկում։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Այս առաջարկն ուղարկվել է խորհրդարան երեքշաբթի օրը՝ նախորդ շաբաթ նախարարների կաբինետի կողմից հաստատվելուց հետո։ Օրինագծի հայտնվելուն նախորդել էր ձերբակալությունների ալիքը՝ կապված ենթադրյալ նույնասեռ հարաբերությունների հետ, որոնք արդեն իսկ արգելված են Սենեգալի օրենսդրությամբ։
Դիմելով օրենսդիրներին՝ Սոնկոն նշել է, որ օրինագիծը նախատեսում է պատժել այն գործողությունները, որոնք նա անվանում է «բնության դեմ ուղղված արարքներ»։ Նոր նախագծով առաջարկվում է 5-ից 10 տարի ազատազրկում սահմանել՝ ներկայիս 1-ից 5 տարվա փոխարեն։
«Եթե արարքը կատարվել է անչափահասի հետ, դա կհանգեցնի առավելագույն պատժի», - ասել է նա:
ԼԳԲՏ անձանց իրավունքների շուրջ վեճերը վաղուց լարվածություն են առաջացնում Սենեգալում՝ պահպանողական մի երկրում, որտեղ որոշ խմբեր ԼԳԲՏ անձանց աջակցությանն ուղղված գործունեությունը համարում են օտարերկրյա միջամտություն:
Վերջին տարիներին կրոնական կազմակերպությունները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով խստացնել պատիժները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»