ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը. Աբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտությունից խուսափելու համար Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում երկու երկրների միջև սպասվող բանակցություններից առաջ, հայտնում է ALJAZEERA-ն: Արաղչին նշել է, որ աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորությունը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջնահերթությունը կտրվի դիվանագիտությանը՝ հավանաբար նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական սպառնալիքները՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ։
Երեքշաբթի օրը սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է հստակ. այն ոչ մի պարագայում երբեք չի մշակի միջուկային զենք՝ միաժամանակ ճանաչելով Իրանի ժողովրդի իրավունքը՝ օգտվելու խաղաղ միջուկային տեխնոլոգիաների բարիքներից։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ժնևում կկայանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որոնք ընթանում են Օմանի միջնորդությամբ։ Օմանը հայտարարել է, որ հույս ունի տեսնել «դրական մղում՝ գործարքի վերջնականացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից