Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալ
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով նրանց, որոնք մարզչական կարիերա կերտելու մեծ հեռանկարներ ունեն։
«Կրոսը, Կազեմիրոն և Մոդրիչն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքները մարզիչ դառնալու համար։ Ես հաճախ էի նրանց հետ քննարկում իմ որոշումները», - իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Cadena SER պարբերականը։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն արդեն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան. գերմանացի կիսապաշտպանը խաղակոշիկները մեխից կախեց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո։ Մինչդեռ Կազեմիրոն և Լուկա Մոդրիչը շարունակում են իրենց ելույթները՝ համապատասխանաբար պաշտպանելով «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Միլանի» գույները։
Նշենք նաև, որ Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալից» հեռացավ նախորդ տարի, ինչից հետո ստանձնեց Բրազիլիայի ընտրանու ղեկը։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից