ԱՄՆ-ը փետրվարի 24-ից կդադարեցնի մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի գանձումը․ Մաքսային ծառայություն
Փետրվարի 24-ից ԱՄՆ-ը կդադարեցնի որոշ ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի գանձումը, ինչը կապված է Գերագույն դատարանի որոշման հետ։ Այս մասին հայտնում է Ամերիկյան մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը։
Ըստ ծառայության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը այլևս «չեն գործի և չեն գանձվի սպառման համար ներմուծված կամ պահեստներից սպառման համար դուրս բերված ապրանքների համար՝ սկսած 2026 թվականի փետրվարի 24-ից, Արևելյան ժամանակով ժամը 00:00-ից»։
Փետրվարի 22-ին Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրից՝ մաքսատուրերի չեղարկման վերաբերյալ այդ երկրի Գերագույն դատարանի որոշումից հետո։
Եվրահանձնաժողովը պահանջում է պարզաբանել այն քայլերը, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել Գերագույն դատարանի որոշումից հետո։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չի ունեցել սակագներ սահմանել՝ հիմնվելով «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի վրա։ Դրանից հետո Թրամփը գլոբալ մաքսատուրքը բարձրացրել է մինչև 15%։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից