Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել լքել երկիրը
Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել լքել երկիրը՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածների ֆոնին։ X-ում արված հաղորդագրության մեջ Հնդկաստանի դեսպանատունը խնդրել է իր քաղաքացիներին լքել Իրանը տրանսպորտի առկա միջոցներով, ներառյալ՝ կոմերցիոն չվերթները։ Հորդորը վերաբերում է Իրանում գտնվող բոլոր անձանց՝ ուսանողներին, ուխտավորներին, գործարարներին և զբոսաշրջիկներին։
«Սույնով վերահաստատվում է 2026 թվականի հունվարի 14-ի հրահանգը, ըստ որի՝ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և հնդկական ծագում ունեցող անձինք (PIOs) պետք է ցուցաբերեն պատշաճ զգուշավորություն, խուսափեն բողոքի ակցիաների կամ ցույցերի վայրերից, կապ պահպանեն Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական լրատվամիջոցներին՝ իրադարձությունների զարգացմանը տեղեկանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Իրանում գտնվող հնդիկներին նաև խորհուրդ է տրվել ձեռքի տակ ունենալ իրենց ճամփորդական և ներգաղթային փաստաթղթերը, ներառյալ՝ անձնագրերն ու անձը հաստատող փաստաթղթերը: Նրանց խնդրում են ցանկացած աջակցության համար դիմել Հնդկաստանի դեսպանատուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից