Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 12-14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12000-ը։
Ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքում (https://www.barconvent.com/en-gb.html)։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։
Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը` ժամը 18։00-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից