Հայաստանում կբացվի Յուվենտուսի ակադեմիան
Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացի իր դռները այս տարվա օգոստոսին, հայտնել է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։
«Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։ Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։ Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի ասուլիս, որտեղ կտրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես գրում է armsport.am-ը` ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. մեկը Ավան, Աճառյան 20/4 հասցեում, մյուսը Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ կկառուցվի բարձրակարգ հյուրանոց՝ իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից