Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի հավաքականը շարունակում է ուրախացնել մեդալներով: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմից փայլուն ելույթ է ունեցել Արթուր Ավետիսյանը։
Օղակների վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակել է 14․366 միավոր՝ կանգնելով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին և հռչակվելով Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի հաղթող։ Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Հայ մարզիկները մեդալային հաջողություն են գրանցել նաև նժույգ թափեր վարժությունում: Մամիկոն Խաչատրյանը, գերազանց ելույթ ունենալով և վաստակելով 14․966 միավոր, դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր: Նույն մրցաձևում հանդես եկող Համլետ Մանուկյանն էլ իր ակտիվում գրանցած 14․166 միավորով մրցաշարն ավարտել է 7-րդ տեղում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից